Շոու բիզնես

Ուկրաինացի նախկին լրագրողը հարձակվել Է Քիմ Քարդաշյանի վրա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինացի նախկին լրագրողը հարձակվել Է Քիմ Քարդաշյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սերդյուկը, որը հայտնի է հոլիվուդյան հանրահայտ դերասանների վրա կատարած իր հարձակումներով, այս անգամ հարձակվել է ամերիկուհի ֆոտոմոդել եւ դերասանուհի Քիմ Քարդաշյանի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

Քիմն իր ամուսնու՝ հայնի ռեփ-կատարող Քանյե Ուեստի ուղեկցությամբ ժամանել էր Փարիզում Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից մեկին:

Դուրս գալով ավտոմեքենայից, Քիմը հայտնվել Է երկրպագուների շրջապատման մեջ: Նրանց թվում է եղել նաեւ սկանդալային Վիտալի Սերդյուկը, ով բռնել Է Քարդաշյանի մազերից եւ փորձել գետին տապալել նրան: Սակայն թիկնապահներն իսկույն նետվել են լրագրողի վրա եւ վտանգազերծել:

Սա Սերդյուկի արդեն առաջին սկանդալային արարքը չԷ: Այսօրինակ հարձակումներ նա կատարել է այնպիսի աստղերի վրա, ինչպիսիք են Լեոնարդո դի Կապրիոն, Ուիլ Սմիթը, Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Լոպեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում