Մի քանի գաջեթների միաժամանակյա օգտագործումը փոխել Է ուղեղի կառուցվածքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետների եւ այլ գաջեթների միաժամանակյա օգտագործումը փոխում Է ուղեղի կառուցվածքը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Սասեքսի համալսարանի գիտնականները: Այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են նշված սարքերի գործածումը, նվազում Է գորշ նյութի թանձրությունն ուղեղի այն հատվածամասում, որը պատասխանատու Է ճանաչողական գործառույթների եւ զգացմունքների հսկողության համար: Նոր հետազոտությունը ներկայացված Է PLoS ONE հանդեսում, իսկ դրա մասին կարճ հաղորդվում Է համալսարանի մամուլի տեղեկագրում:

Մագնիսային տոմոգրաֆիայի օգնությամբ 75 չափահաս մարդկանց հետազոտումը ցույց Է տվել, որ նրանք, ովքեր սովորություն ունեն միաժամանակ օգտվել մի քանի «մեդիական» սարքերից (դրանց թվում են ոչ միայն համակարգիչները եւ սմարթֆոնները, այլեւ հեռուստացույցները, ինչպես նաեւ թղթե զանգվածային լրատվամիջոցները), վերը նշված տեղամասում ունեն նվազ թանձրությամբ գորշ նյութ:

Հարցման մասնակիցների սովորությունների վերաբերյալ վիճակագրությունն ստացվել Է նախնական անկետային հարցման ընթացքում, հաղորդել Է BBC-ն:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes