Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա խաչմերուկում «Մերսեդես»-ը բախվել է ծառի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում սեպտեմբերի 25-ին` ժամը 05.16-ին, ավտոմեքենա է բախվել ծառին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի 20NN001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Դեպքի վայրում վարորդը կամ ուղևորները չեն գտնվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: