Հասարակական

Աշտարակում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Աշտարակում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 15.32-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մարզպետարանի մոտակա շենքի բնակարաններից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.47-ին, մարվել՝ 16.07-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում. այրվել են Մ. Ա.-ի բնակարանի խոհանոցը՝ 6 քմ, լոգասենյակը՝ 3 քմ, միջանցքի և հյուրասենյակի դռները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում