Խճանկար

Airbus-ը նոր գերձայնային ինքնաթիռ կկառուցի Aerion-ի հետ գործակցությամբ

1 րոպեի ընթերցում

Airbus-ը նոր գերձայնային ինքնաթիռ կկառուցի Aerion-ի հետ գործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Airbus Group ավիաշինական կոնցեռնը մտադիր Է ամերիկյան Aerion կորպորացիայի հետ համագործակցությամբ կառուցել Aerion AS2 գերձայնային ինքնաթիռը, հեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:

Ինչպես սպասվում Է, հանրանավի առաջին թռիչքը կկայանա 2019 թվականին, իսկ ուղեւորների փոխադրումներ այն կսկսի իրականացնել 2021 թվականից ոչ ուշ: Ընդսմին օդանավը նախատեսված կլինի ընդամենը 12 ուղեւորի համար:

Նոր ինքնաթիռը Մայնի Ֆրանկֆուրտի եւ Չիկագոյի միջեւ տարածությունը կկարողանա հաղթահարել 5 ժամ 8 րոպեում: Ժամանակակից սովորական օդանավով այդ չվերթն իրականացնելու համար պահանջվում Է 8 ժամ 15 րոպե:

Գերձայնային ինքնաթիռը թռիչքները կիրականացնի մոտավորապես 15 հազար մետր բարձրության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում