Հասարակական

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել լոգարանում արգելափակված քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել լոգարանում արգելափակված քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 24-ի` ժամը 01.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դուռը փակվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի լոգարանի դուռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում