Առողջ կենսակերպը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում Է 86 տոկոսով. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականներն ավարտել են ինֆարկտի կանխարգելման կապակցությամբ անցկացված ընդգրկուն հետազոտությունը, որը, չնայած վերջին տարիներին դիտվող դրական փոփոխություններին, նախկինի պես Շվեդիայում մահվան գլխավոր պատճառն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ստացված տվյալների հիման վրա բժիշկները պնդում են, որ յուրաքանչյուր չորս ինֆարկտից երեքի դեպքում կարելի Էր դրանից խուսափել՝ օգտագործելով առողջ ապրելակերպի վերաբերյալ ստանդարտ խորհուրդները: Հետազոտությունն ընդգրկել է Թագավորության 45-ից մինչեւ 79 տարեկան 20 հազար առողջ քաղաքացիների, որոնց նկատմամբ միջին հաշվով 11 տարի դիտարկում է իրականացրել անկետավորման միջոցով:

Մասնակիցները պետք Է պատասխանեին իրենց սննդակարգին, ալկոհոլի օգտագործման չափին, ծխելուն, քաշին եւ ֆիզիկական ակտիվությանը վերաբերող հարցերին: Ինֆարկտի նկատմամբ ամենափոքր նախահակվածությունը դիտվել Է այն մասնակիցների մոտ, որոնք օրական առնվազն 40 րոպե քայլել են կամ հեծանիվ վարել, մարզվել շաբաթական գոնե մեկ ժամ, ունեցել են մինչեւ 98 սանտիմետր գոտկատեղ, չափավոր են օգտագործել ալկոհոլը, չեն ծխել եւ սնվել են առողջարար մթերքներով, ինչը ենթադրում Է մրգերի, բանջարեղենի, արմատապտուղենի, ընկուզեղենի, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի եւ ձկնեղենի կանոնավոր գործածումը:

Բժիշկների ստացած արդյունքները խոսում են այն մասին, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ինֆարկտի հավանականությունը նվազեցնում Է 35 տոկոսով: Եթե դրան գումարվի նաեւ ծխելուց հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը եւ գոտկատեղի ոչ մեծ ծավալը, ապա ռիսկի խմբի համեմատությամբ սրտի հիվանդության վտանգը կնվազի ամբողջ 86 տոկոսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes