Տարածաշրջանային

ՄԱԿ-ը մշակում է Այն ալ Արաբ քաղաքի քրդերին Թուրքիա տեղափոխելու ծրագիր

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մշակում է Այն ալ Արաբ քաղաքի քրդերին Թուրքիա տեղափոխելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիայի Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքի 400 հազար բնակիչները հնարավոր է իսլամիստների հարձակումների պատճառով տեղահանվեն և տեղափոխվեն Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մոտ 138 հազար քուրդ գաղթականներ թուրքական տարածք են մտել նախորդ շաբաթվա սկզբին: Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են: Գրասենյակի մամուլի քարտուղար Մելիսիա Ֆլեինգը նշել է, որ սահմանային 2 անցումները շաունակում են բաց մնալ:

Մյուս կողմից, ականատեսների խոսքով` Ռակկա քաղաքի բնակիչները ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով փախուստի են դիմել դեպի ավելի անվտանգ գյուղեր:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակվել է քրդական Կոբանի քաղաքի վրա: Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը հսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում