Հրդեհ է բռնկվել Մասիսի առեւտրի կրպակներից մեկում
1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին ժամը 17:05-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատ այն մասին, որ Մասիս քաղաքի կենտրոնական մասում հրդեհ է: 17:06-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրդեհի հետեւանքով այրվել են Հանրապետության փողոցի 7/16 հասցեում գտնվող անհատ ձեռներեց Քնքուշ Մարգարյանին պատկանող առեւտրի կրպակի պահուստային սենյակում գտնվող էլեկտրական վահանակը սնուցող մալուխը եւ 10 արկղ:
Հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել հոսանքազրկում:
Լիլիթ Մաճկալյան