ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մարիխուանայի օրինական վաճառքի կենտրոններում գնորդներին սկսել են առաջարկել են նորույթ՝ կանեփ պարունակող սոուս պիցցայի համար: Այն կոչվել է Podey Pizza: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ցանկացողները կարող են ձեռք բերել այն 20 դոլարով՝ ներկայացնելով բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսը:
Podey Pizza ընկերության ներկայացուցիչ Սթիվ Թոմասը նշել է, որ կանեփային սոուսով3 կտոր պիցցան բավական է լավ բուժվելու համար: Նրա խոսքով` ընկերությունում երկար ժամանակ աշխատել են, որպեսզի սոուսը խոտաբույսի համ չունենա:
ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ մասամբ օրինականացված է մարիխուանան: Մասնավորապես, մի քանի նահանգներում թեթև թմրանյուրը թույլատրվում է օգտագործել բժշկական նպատականերով:
Սոուսը դարձել է առաջինը, որ պարունակում է մարիխուանա: