Apple-ը 10 մլն նոր iPhone Է վաճառել առաջին երեք օրվա ընթացքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը նոր սերնդի ավելի քան 10 մլն սմարթֆոն, այդ թվում 4,7 դյույմ Էկրանով iPhone 6 եւ 5,5 դյույմ Էկրանով iPhone 6 Plus Է վաճառել սեպտեմբերի 19-ին վաճառքների մեկնարկից անցած առաջին երեք օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Վաճառքների ծավալները գերազանցել են ընկերության սպասումները, հայտարարել Է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը: Նա հավելել Է, որ ընկերությունը կարող Էր անհամեմատ ավելի շատ iPhone վաճառել ավելի մեծ պաշարների առկայության դեպքում:
Անցյալ տարի առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել Էր 9 մլն iPhone 5s եւ 5c: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, նոր iPhone-ների վաճառքները սեպտեմբերի 19-ին մեկնարկել են «առաջին ալիքի» ինը երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Հոնկոնգի, Սինգապուրի եւ Ճապոնիայի խանութներում: Սեպտեմբերի 26-ին նոր iPhone-ները վաճառքի կհանվեն եւս քսան երկրներում, ներառյալ Ռուսաստանը, իսկ մինչեւ տարեվերջ հասանելի կլինեն 115 պետություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: