Տարածաշրջանային

Թուրքիան փակել է Սիրիայի հետ անցակետերի մեծ մասը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան փակել է Սիրիայի հետ անցակետերի մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային սահմանակից Սիրիայի Քոբանե քրդաբնակ քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների պատճառով թուրքական պետություը որոշում է կայացրել կրկին փակել սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Թուրքիան երկու օրով բացել էր սահմանային անցակետերը` կապված թուրքական սահմանին Սիրիայից մեծ թվով փախստականների (գերազանցապես քրդերի) կուտակումների հետ: Այս ընթացքում, համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալների, Թուրքիա է անցել շուրջ 130 հազար փախստական:

Հաշվի առնելով սահմանին իսլամիստ ահաբեկիչների առկայությունը և դրանից բխող վտանգները, Թուրքիան 30 կիլոմետր ձգվող Այն էլ Արաբ սահմանային շրջանում գտնվող 8 անցակետերից բաց է թողել միայն 2-ը:

«Իսլամական պետություն» կազմակերպության անդամներն արդեն գրավել են թուրքական սահմանին տեղակայված 64 քրդական գյուղ: Թուրքիայի հետ սահմանին արդեն բարձրացվել է իսլամիստական կազմակերպության դրոշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում