ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված և պատժված չէ, այն շարունակվում է: Դրա մասին է վկայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: Այս մասին նշում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ: «Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ` քաղաքականության: Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմեական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Սարգսյանը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն ԿիլիկիոԳարեգին Բկաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին այն հռչակվել է համազգային ուխտատեղի Արամ Ա կաթողիկոսի կողմից: