Հասարակական

Վայոց Ձորի բնակիչը թունավորվել է օձի խայթոցից

1 րոպեի ընթերցում

Վայոց Ձորի բնակիչը թունավորվել է օձի խայթոցից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնէ հոսպիտալացվել Մալիշկա գյուղի բնակիչ Ժ. Ս.-ը (ծնվ. 1946թ.): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բացի այդ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ս. Բ.-ի տան նախասրահում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել շամհար տեսակի օձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում