Հասարակական

Աթոյան փողոցում տեղի է ունեցել պատահար

1 րոպեի ընթերցում

Աթոյան փողոցում տեղի է ունեցել պատահար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ ևՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 պետհամարանիշներով ավտոմեքենան (վարորդ` Խ. Ա., ծնվ. 1976թ.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 պետհամարանիշներով բեռնատարին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1977թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ,որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Հ. Ա.-ն (ծնվ. 2004թ.)` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում