1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզիկ,75կգ քաշային Դավիթ Ներսիսյանը նվաճել Է ոսկե մեդալ Վիլնյուսում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ներսիսյանը նվաճել Է աշխարհի չեմպիոնի կոչումը գրոսմայստերների աջ ձեռքի մրցումներում` վճռական մրցամարտում հաղթելով կանադացի Ջոյ Կոսթելոին:
Ձախ ձեռքի մրցումներում Ներսիսյանը զբաղեցրել Է 4-րդ տեղը, իսկ չեմպիոն Է դարձել լիտվացի Կյաստուտիս Տառնաուսկասը:
Մինչեւ 21 տարեկանների մրցումներում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Դերենիկ Ստեփանյանը զբաղեցրել Է 4-րդ տեղը:
Սեպտեմբերի 18-ին երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել Էր հայաստանցի մարզիկ Աշոտ Ադամյանը: