Խճանկար

Նոր iPhone 6-ի վաճառքները մեկնարկել են Ավստրալիայում, Ճապոնիայում եւ Հոնկոնգում

1 րոպեի ընթերցում

Նոր iPhone 6-ի վաճառքները մեկնարկել են Ավստրալիայում, Ճապոնիայում եւ Հոնկոնգում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին Apple ընկերությունն iPhone 6 եւ iPhone 6 Plus նոր սմարթֆոնների պաշտոնական վաճառքներն սկսել Է Ավստրալիայում, Ճապոնիայում եւ Հոնկոնգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Երկար սպասված սարքերը հայտնվել են նաեւ «Հյուսիային Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պուերտո Ռիկոյի, Սինգապուրի եւ Մեծ Բրիտանիայի վաճառասեղաններին: Ինչպես նշում Է գործակալությունը, Apple-ի ֆլագմանական խանութներում մեծ հերթեր են գոյացել:

Նոր գաջեթների արժեքը հասնում Է 299 ԱՄՆ-ի դոլարի: Ռուսաստանում վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 26-ից: Նորույթների գինը կկազմի 31,99 հազարից մինչեւ 46,99 հազար ռուբլի: iPhone 6-ը եւ iPhone 6 Plus-ը հանդերձված են համապատասխանաբար 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագիծ ունեցող Էկրաններով: Սարքը թողարկված Է երեք գույնով՝ արծաթագույն, գորշ եւ ոսկեգույն: Սարքում ներսարված Է A8 պրոցեսոր՝ 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում