Հարավկորեական ԶԼՄ-ները ներկայացրել են տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում աշխարհում կա 2325 միլիարդատեր: Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հարավկորեական «Տոնա իլբո» թերթը փորձել Է ներկայացնել են տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը:

Wealth-Xխորհրդատվական ընկերության եւ UBS բանկի համատեղ հետազոտության տվյալներով՝ Մոսկվայում ապրում Է 85 միլիարդատեր, Նյու Յորքում՝ 103, Հոնկոնգում՝ 82, Լոնդոնում՝ 72, Պեկինում՝ 37 միլիարդատեր: 2014 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ աշխարհի բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվել է 7,3 տրիլիոն դոլար: Առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում են ԱՄՆ-ը՝ 510 մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է (190), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (130), չորրորդում՝ Գերմանիան (123): Ընդամենը Եվրոպայում ապրում է 755 միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը գնահատվում է 2,3 տրիլիոն դոլար:

Ինչպես գրում Է թերթը, ներկայիս միլիարդատերը միջինը 63 տարեկան Է, նրանք գերհարուստների ակումբում, որպես կանոն, հայտնվում են 50-ին մոտ: Հատկանշական Է, որ նրանցից շատերը՝ մինչեւ 35 տոկոսը, չունեն համալսարանական դիպլոմներ, իսկ տասից ութն ինքնուրույն են հասել ձեռքբերումների:

Հարավային Կորեայում պատկերը փոքր-ինչ այլ Է. այստեղ գերհարուստները 35-ն են, որոնցից 25-ը ժառանգել են իրենց կարողութունը:

Թերթը նշում Է, որ միլիարդատերերը դժկամությամբ են միջոցներ ծախսում բարեգործության համար: Հրատարակությունը նվիրատվությունների ընդհանուր գումարը գնահատում Է 100 մլն դոլար՝ ընդսմին չնշելով, թե ինչ ժամանակաշրջանում են դրանք արվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes