Հասարակական

Փրկարարներն ապամոնտաժել են Չափագիտության ազգային ինստիտուտի տանիքի փայտյա կառուցատարրը

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ապամոնտաժել են Չափագիտության ազգային ինստիտուտի տանիքի փայտյա կառուցատարրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 18-ին` ժամը 10.56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 հասցեում գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտիշենքի տանիքի փայտյա կառուցատարրը պոկվել է և կախվել 2-րդ և 3-րդ հարկերի միջև. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փայտյա կառուցատարրը (0.3 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում