Հասարակական

Բագրատունյաց պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Բագրատունյաց պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 17-ին` ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 68 LT 049 պետհամարանիշով ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում