Խճանկար

Դուբայի իշխանությունները որոշել են պարզել՝ երջանիկ են արդյոք քաղաքի բնակիչները

2 րոպեի ընթերցում

Դուբայի իշխանությունները որոշել են պարզել՝ երջանիկ են արդյոք քաղաքի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) ֆինանսական մայրաքաղաքի՝ Դուբայ քաղաք-ամիրայության կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ ալ Մաքթումը հանդես Է եկել «Երջանկությունը Դուբայում» խորագրով արշավ անցկացնելու նախաձեռնությամբ՝ պարզելու երջանիկ են արդյոք քաղաքի բնակիչները, եւ հատկապես ինչն Է նրանց դուր գալիս քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին գրել Է ամիրայության «Ալ Բայան» («Հայտարարություն») թերթը:

Դուբայի իշխանությունները մտադիր են հատուկ Էջեր բացել առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցերում, որտեղ ցանկացողները կկարողանան հայտնել իրենց տպավորությունները եւ նույնիսկ տեղադրել սիրելի ռեստորանների ու հանգստի վայրերի լուսանկարները, պատմել անսովոր եւ օգտակար ծառայությունների մասին: Չի արգելվում զետեղել նաեւ հաղորդագրություններ՝ դիտողություններով, գանգատներով ու ցանկություններով:

Ակցիան անցկացնելուց հետո քաղաքը ցանկանում Է վերլուծել բնակիչների տրամադրություններն ու նախապատվությունները, պարգեւատրել այն ընկերություններին, որոնք քաղաքի առավել մեծ թվով բնակիչների են «երջանկացրել», ինչպես նաեւ հնարավորինս բարելավել ծառայությունների մատուցումը, վերացնել թերությունները, որպեսզի «Էլ ավելի բարձրացվի երջանկության աստիճանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում