Հասարակական

Արշակունյաց պողոտայում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Արշակունյաց պողոտայում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 16-ին` ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում կայանված ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 75TT700 պ/հ (վարորդ՝ Վ. Զ., ծնված 1972թ.) և «Շևրոլե» մակնիշի 29UU849 պ/հ (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչից Վ. Զ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում