Գյումրիում կմեկնարկի «1 բացիկ=1 բնակարան 2» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման յուրօրինակ բարեգործական նաձախեռնությամբ կրկին հանդես է գալիս Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ը, որի անդամները հայտարարում են «1 բացիկ=1 բնակարան 2» ծրագրի մեկնարկի մասին:Սա ջոկատի նմանատիպ արդեն երկրորդ նախաձեռնությունն է. 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, ծրագրի առաջին փուլի շրջանակներում, տպագրվեց 15 հազար բացիկ` յուրաքանչյուրը 400 դրամ արժեքով: Վաճառքից ստացված հասույթով ջոկատը գնեց բնակարան Ալեքսանյանների անօթևան ընտանիքի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ջոկատի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը, ինչպես նախորդ, այդպես էլ այս ծրագրի նպատակը 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն էր: «Ծրագրի առաջին փուլի ժամանակ Գյումրու կողքին կանգնեցին սրտացավ մարդիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև` սփյուռքից: Ոգևորվելով նախորդ ծրագրի արդյունքից՝ ջոկատցիներն այս տարի ևս ձեռնամուխ եղան ծրագրի շարունակությանը: Այս անգամ ևս ցանկացած մարդ, ձեռք բերելով մեկ բացիկ, մասնակից է դառնալու այս ծրագրին՝ մեկ քար ևս ավելացնելով անօթևան ընտանիքի տան հիմքին»,- նշեց Գայանե Ավետիսյանը:

Ծրագրի շրջանակներում տպագրվել է 13 հազար բացիկ, ևս հազարը տպագրատունն իր կողմից է տրամադրել ջոկատին: Ինչպես նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկը կիրացվի 400 դրամ արժեքով:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ