Իսրայելում ուղեղի վիրահատման ընթացքում հիվանդը ջութակ Է նվագել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվացի ջութակահարուհի Նաոմի Էլիշուվը Իսրայելում ուղեղի վիրահատման Է ենթարկվել՝ գտնվելով մինագամայն գիտակից վիճակում, եւ միաժամանակ ջութակով նվագել Է Մոցարտի ստեղծագործությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին գրել Է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով բժիշկներին:
Ջութակահարուհին 20 տարի տառապում Էր ձեռքերի դողից, ինչը բարդացնում Էր նրա կյանքը եւ խոչընդոտում ջութակ նվագելուն: Էլիշուվը վիրահատվել Է Իսրայելում, որտեղ նրան տեղային անզգայացմամբ գանգատուփի ոչ մեծ բացվածքի միջոցով ներպատվաստել են 1,3 միլիմետր երկարությամբ ուղեղի Էլեկտրախթանիչ:
«Խթանիչի տեղակայման համար մեզ անհրաժետ Էր հիվանդի ակտիվ աջակցությունը, ուստի մենք նրան խնդրեցինք ջութակ նվագել: Երբ մենք Էլեկտրոդն ակտիվացրինք հարկավոր տեղում, Էլիշուվը մեծ նվիրումով սկսեց Մոցարտ նվագել, բայց արդեն առանց դողալու»,-ասել Է գլխավոր նեյրովիրաբույժ Իզչակ Ֆրիդը:
Բժիշկների խոսքով՝ ջութակահարուհին կրկին կկարողանա ելույթ ունենալ հանրության առջեւ:
Ուղեղի վիրահատություններն ավելի ու ավելի հաճախ են կատարվում առանց ընդհանուր անզգայացման, որպեսզի բժիշկը վիրահատության ընթացքում կարողանա հետեւել ուղեղի կարեւոր մասերի գործառմանը, ընդսմին գլխուղեղի գորշ նյութը ցավ չի զգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: