Խճանկար

Հուժկու բռնկում Է տեղի ունեցել Արեգակի վրա

1 րոպեի ընթերցում

Հուժկու բռնկում Է տեղի ունեցել Արեգակի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակի մակերեւույթի վրա տեղի Է ունեցել ունեցել 2012 թվականից վեր ամենահզոր բռնկումը, որն ուղղված Է Երկրի կողմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News պորտալին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, արեգակնային այս բռնկումը կարող Է վնասել Էներգամատակարարման համակարգերը, ինչպես նաեւ խախտել արբանյակային ու ռադիոկապը:

Գիտնականների խոսքով՝ սեպտեմբերի լույս 11-ի գիշերը Արեգակի վրա տեղի Է ունեցել հուժկու Էլեկտրամագնիսական պայթյուն: Դրա հետեւանքով տիեզերք արտանետված պլազմայի ամպը շարժվել Է Երկրի ուղղությամբ:

Գիտնականներն առայժմ դժվարանում են նշել պլազմայի ամպի ժամանման ստույգ ժամանակը, ինչպես նաեւ մոլորակի այն շրջանը, որին այն կհարվածի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում