Խճանկար

Երկրի օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել դարակեսին. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Երկրի օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել դարակեսին. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ հարյուրամյակի կեսին Երկրագնդի օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են եկել շուրջ 300 գիտնականներ, որոնք ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրի եւ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության հովանու ներքո գնահատական են տվել գազի այդ խոցելի թաղանթի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունավետությանը, թաղանթ, որը Երկրագունդը պաշտպանում է Արեգակի վնասաբեր ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

Նրանց եզրակացությունները տեղ են գտել «Օզոնի քայքայման գիտական գնահատականը» փաստաթղթում, որը հրապարակվել է սեպտեմբերի 10-ին:

«Կան այն բանի դրական նշաններ, որ այս հարյուրամյակի կեսերին օզոնի շերտն ամբողջովին կվերականգնվի»,- այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրի գործադիր տնօրեն Ահիմ Շտայները: 1987 թվականին ընդունված «Մոնրեալի արձանագրությունը՝ աշխարհում բնապահպանական առավել հաջողակ համաձայնագրերից մեկը, թույլ տվեց պաշտպանել ստրատոսֆերայի օզոնային շերտը եւ թույլ չտալ Երկրագնդի մակերեւույթին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման աճ», ասել է նա:

Արձանագրությունն արգելք է սահմանել օզոնային շերտը քայքայող մի շարք քիմիական նյութերի արտադրության վրա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում