Օլանդի նախկին ընկերուհու գիրքը ռեկորդներ է սահմանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհու՝ Վալերի Թրիերվեյլերի «Շնորհակալություն ակնթարթի համար» աղմուկ հանած գիրքը անսովոր պահանջարկ է վայելում. GfK հետազոտական ընկերության տվյալներով վաճառքների առաջին չորս օրվա ընթացքում (սեպտեմբերի 4-7-ը) իրացվել է գրքի 145 հազար օրինակ:

Թրիերվեյլերի ներկայացրած պատմությունը խանութների վաճառասեղաններին հայտնվել է անցած հինգշաբթի օրը: Գրքում Օլանդի նախկին ընկերուհին ընթերցողներին պատմել է Ֆրանսիայի ներկայիս նախագահի հետ համատեղ կյանքի առանձին մանրամասների մասին եւ ներկայացրել այդ շրջանում իր արած դիտարկումները: Մասնավորապես, Թրիերվեյլերը գրում է Օլանդի իշխանության գալու ուղու, նրա դատողությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում է իրենց սկանդալային խզման մանրամասները:

Փորձագետները նշում են, որ վերջին տասը տարում նման հաջողության են հասել միայն գեղարվեստական գրականության բեսթսելերները եւ կոմիքսների մի քանի գրքեր: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահների կամ առաջին տիկինների գրքերին, ապա դրանց վաճառքները լավագույն դեպքում մեկնարկել են 40-60 հազար նմուշօրինակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի