Խճանկար

Apple-ը ցուցադրել է մեծ iPhone, ժամացույց եւ վճարային համակարգ

1 րոպեի ընթերցում

Apple-ը ցուցադրել է մեծ iPhone, ժամացույց եւ վճարային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ավարտել շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են iPhone-ի նոր մոդելները, Apple Watch ձեռքի «խելացի» ժամացույցը՝ համակարգչի գործառույթով, iOS 8 նորացված գործառնական համակարգը եւ սեփական վճարային համակարգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Apple-ի շնորհանդեսը կայացել է Կուպերտինոյի «Ֆլինթ-կենտրոնում», որտեղ մի ժամանակ ցուցադրվել էր Macintosh առաջին համակարգիչը: Միջոցառումը բացել է կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը, որը ներկայացրել է iPhone-ի միանգամից երկու նոր տարբերակ՝ iPhone 6-ը եւ iPhone 6 Plus-ը:

Ընկերությունը հրաժարվել է բյուջետային մոդելների թողարկման գաղափարից եւ կենտրոնացել Samsung-ի հետ մրցակցության վրա, որը թողարկում է լայն էկրաններով սմարթֆոններ: Apple-ի նոր սմարթֆոնները միմյանցից տարբերվում են գլխավորապես չափով: Մոդելներն ունեն 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով էկրան, ինչն ավելի մեծ է iPhone 5S սմարթֆոնի անկյունագծից (4 դյույմ), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում