Հասարակական

Տաշիրում «ԲՄՎ»-ի և «Վոլկսվագեն» բախումից առաջացել է գազի արտահոսք

1 րոպեի ընթերցում

Տաշիրում «ԲՄՎ»-ի և «Վոլկսվագեն» բախումից առաջացել է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 8-ին` ժամը 21.48-ին, ահազանգ է ստացվել , որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի 4-րդ թաղամասի թիվ 73 տան դիմաց կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ թիվ 73 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԲՄՎ» մակնիշի 32ԼԼ747 պ/հ (վարորդ Գ. Դ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 34ՍA049 պ/հ (վարորդ Ա. Ն.) ավտոմեքենաները. Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում