Հասարակական

Աբովյան փողոցում կողաշրջված «Նիսսան»-ի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Աբովյան փողոցում կողաշրջված «Նիսսան»-ի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 8-ին` ժամը 21.16-ին, քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 77ZQ717 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում