Արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհին երկրորդ երեխային են սպասում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, երկրորդ երեխային են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բուքինհեմյան պալատի հայտարարությանը:
Զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, ծնվել Է 2013 թվականի հուլիսի 22-ին: Նա երրորդն է դարձել բրիտանական գահի ժառանգման հերթում՝ իր պապից՝ Չառլզից, եւ հորից՝ արքայազն ՈՒիլյամից, հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский