«Նոր գիրք»-7. Ցանկացած ընթերցողի ճաշակը բավարարող հրատարակություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Թեև ամառն արդեն ավարտվել է, սակայն համոզված ենք, որ կկարողանաք ազատ ժամանակ գտնել և նոր գիրք ընթերցել: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս»

«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս է տեսել Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Կազմող՝ Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 484 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Էդուարդ Խաչիկյան, «Հավերժական պտույտ»

«Հավերժական պտույտ» բազմաժանր ժողովածուն առանձնանում է խիտ պատումով, ուր հերոսները գործում են զգայական-պատրանքային դաշտում, ուր երևակայականի մեջ գոյանում է մի նոր իրականություն՝ կյանքի մութ կողմերը բացահայտելով: Գիրքը բաղկացած է 208էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Միշել Ուելբեք, «Տարրական մասնիկները»

«Տարրական մասնիկները» վեպը թեժ և բուռն բանավեճերի ալիք է բարձրացրել հանրության լայն շրջաններում երկու հազարամյակների սահմանագծին՝ զգլխիչ հանդգնությամբ քողազերծելով «արևմտյան աշխարհի» մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայության կործանարար ախտերը: Ֆրանսերենից թարգմանել է Սերգեյ Մկրտչյանը: Գիրքը բաղկացած է 368 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Նաիրա Եդիգարյան, «Իմ տատիկ Թամթիմարիան»

Փոքրիկ տղան իր երևակայությամբ երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը:Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը: Գիրքը բաղկացած է 80 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում