Հասարակական

Աշտարակում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Աշտարակում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող գյուղտեխնիկայի գործարանում այրվում է ներկի տարա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել՝ 19.46-ին: Ա. Հ.-ին պատկանող արկղի գործարանում այրվել է 200 լիտր տարողությամբ ներկի տարա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում