Ջենովայի նավահանգստում դեպի Costa Concordia նավ տանող տուրիստական երթուղի Է բացվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր ցանկացողներն այժմ կարող են մոտիկից դիտել տխրահռչակ CostaConcordia նավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Avvenire թերթին, դեպի նավ կազմակերպված Էքսկուրսիայի արժեքը կազմում է ընդամենը 10 եվրո:
Զբոսանավը, որը 2012 թվականին աղետի էր ենթարկվել Ջիլյո կղզու մոտ, այս տարվա հուլիսի 27-ին օգտահանման համար տարվել Էր Ջենովայի նավահանգիստ: Այստեղ հարյուրավոր մարդիկ ցանկացել են իրենց աչքով տեսնել այն եւ լուսանկարվել նրա ֆոնի վրա: Եվ եթե սկզբում սելֆի սիրահարները բավարարվում Էին ափից կամ, լավագույն դեպքում, մասնավոր կատերներից ու զբոսանավերից կատարվող լուսանկարումներով, ապա այժմ նրանք հնարավորություն ունեն ընդհուպ մոտենալ նավին:
Տեղի ձեռնարկատերերը հատուկ Էքսկուրսային երթուղի են կազմակերպել դեպի CostaConcordia. 200 մետրից պակաս հեռավորության վրա բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել նավի ֆոնի վրա, եւ միաժամանակ լսել պրոֆեսիոնալ Էքսկուրսավարի մեկնաբանությունները:
Ի դեպ, երթուղին երկար չի գործելու. նավի օգտահանումը կտեւի ընդամենը մի քանի ամիս:
CostaConcordia զբոսանավը Իտալիայի Ջիլյո կղզու ափերի մոտ քարե խութի Է բախվել 2012 թվականի հունվարին: Համարվում Է, որ վթարը 33 մարդու կյանք Է խլել: Խորտակված նավը բարձրացնելու հետ կապված տեւական աշխատանքներից հետո 2014 թվականի հուլիսին այն օգտահանման համար տեղափոխվել Է Ջենովայի նավահանգիստ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: