Խճանկար

Աշխարհում ամենամեծ ձեռքերն ունեցող կինը հրաժարվում է վիրահատությունից

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենամեծ ձեռքերն ունեցող կինը հրաժարվում է վիրահատությունից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի 59-ամյա բնակչուհի Դուանգջեյ Սամակսամամն աշխարհում ամենամեծ ձեռքեր ունեցող կինն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել: Դուանգջեյի ձեռքերի չափերը կարելի է համեմատել ջրատար խողովակների հետ, և յուրաքանչյուրը կշռում է մի քանի տասնյակ կիլոգրամ: Այնուամենայնիվ, կինը չի ցանկանում վիրահատվել: Նա ամբողջ կյանքում տառապել է այս հիվանդությամբ: 20 տարեկանում նույնիսկ ամաչում էր դուրս գալ տնից, որպեսզի մարդիկ չտեսնեին իր հսկայական ձեռքերը: Սակայն հետագայում ծնողները նրան ստիպել են աշխատել ընտանեկան խանութում: Դուանգջեյը դժվարանում է լվանալ մազերը, կամ օգտվել սպասքից:

Քսանհինգ տարեկանում նա վիրահատվել է, սակայն ճարպերը կարճ ժամանակում վերականգնել են: Բժիշկների կարծիքով` միակ միջոցը ձեռքերն անդամահատելն է, սակայն նա ոչ մի կերպ չի համաձայնվում՝ հույս ունենալով, որ ի վերջո բժիշկներին կհաջողվի բուժել իրեն: Բացի այդ, նա նախընտրում է ունենալ հիվանդ ձեռքեր, քան ժամանակակից պրոթեզներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում