Խճանկար

Հնդկաստանի 18-ամյա բնակչուհին ամուսնացել է շան հետ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի 18-ամյա բնակչուհին ամուսնացել է շան հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Հնդկաստանի գյուղերից մեկի 18-ամյա բնակչուհի Մանգլի Մունդան ամուսնացել է անտուն շան հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շանը հարսանիք են բերել մեքենայով: Գյուղի բնակիչները դիմավորել են շանը և նրան կոչել Շերա:

Արարողությունն անցկացվել է գյուղական խորհրդի պնդմամբ, որը այդ կերպով ազատել է աղջկան չար ոգիներից, որոնք իբր սպառնում են ոչ միայն նրան, այլև ողջ ընտանիքին և գյուղին: Եթե նա հրաժարվեր արարողությունից` տղամարդու հետ ամուսնության մեջ նրան դժբախտություն էր սպասվում: Տղամարդու հետ նա կարող է ամուսնանալ մի քանի ամիս անց, իսկ մինչ այդ նա պետք պետք է հոգ տանի տնային կենդանու մասին: Սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանի գյուղերի աղջիկներն ամուսնանում են շան հետ: Չարիքից ազատվելու այս սովորությունը գոյություն ունի արդեն մի քանի շրջաններում: Մունդան հայտարարել է, որ շատ աղջիկներ այս կերպ ազատվել են չար ոգիներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում