Հասարակական

Ֆիրդուսի փողոցի տներից մեկում հրդեհի բռնկումով գազի արտահոսք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ֆիրդուսի փողոցի տներից մեկում հրդեհի բռնկումով գազի արտահոսք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին` ժամը 13.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնված 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում