Խճանկար

Google-ը 750 մլն դոլար կներդնի տարիքային հիվանդությունների դեմ դեղեր մշակելու գործում

1 րոպեի ընթերցում

Google-ը 750 մլն դոլար կներդնի տարիքային հիվանդությունների դեմ դեղեր մշակելու գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Calico ընկերությունը (Google-ի ստորաբաժանում, որը մասնագիտանում Է բիոտեխնոլոգիաների բնագավառում) AbbVie կենսադեղագործական ընկերության հետ պայմանավորվել Է համագործակցել տարիքային հիվանդությունների ուսումնասիրման եւ բուժման մեթոդների մշակման, մասնավորապես, նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման ասպարեզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AbbVie-ին:

Սկզբնական փուլում յուրաքանչյուր կողմից նախագծի ֆինանսական աջակցությունը կկազմի 250 մլն դոլար: Ապագայում ընկերությունները դրանում կներդնեն եւս 500-ական միլիոն դոլար:

Calico ընկերությունը կենտրոն կբացի Սան Ֆրանցիսկոյում, որը կկենտրոնանա դեղամիջոցների ստեղծման վաղ փուլերի եւ դրանց թեստավորման վրա:

AbbVie-ն կստանձնի պատրաստուկների մշակման ավելի ուշ փուլերը եւ այն դեղամիջոցների իրացումը, որոնք արդեն փորձարկում են անցել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում