Խճանկար

Գիտնականները Երկրի վրա կյանքի նոր ձեւ են նկարագրել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները Երկրի վրա կյանքի նոր ձեւ են նկարագրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հայտարարել են Ավստրալիայի ափերի մոտ օվկիանոսի խորքում կյանքի նոր ձեւի երկու ներկայացուցիչների հայտնաբերման մասին, որոնք հնարավոր չԷ դասակարգել հայտնի կենսաբանական տիպերից եւ ոչ մեկով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ենթադրում են հետազոտողները, տարօրինակ օրգանիզմները, որոնք նման են կիսաթափանցիկ սնկերի, կարող են պատկանել կյանքի անհետացած հին ձեւերին, որոնք Երկրի վրա գոյություն են ունեցել 600 մլն տարի առաջ, եւ իրենցից ներկայացնում են բազմաբջիջ կյանքի Էվոլյուցիայի վաղ տարբերակներից մեկը:

Այդ արարածները, որոնք ստացել են լատինական Dendrogramma անվանումը, չեն գերազանցում երկու սանտիմետր երկարությունը, ունեն արտաքին ծածկույթ, ոչ մեծ բերան եւ ներքին օրգան՝ ճյուղավորված ստամոքս, որի շրջակա տարածությունը լցված Է թանձր դոնդողանման նյութով:

Արարածները հայտնաբերվել են դեռ 1986 թվականին, բայց միայն այժմ առաջին անգամ գիտականորեն նկարագրված են Plos One հանդեսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում