Որքան ժամանակ են հայելու առջեւ անցկացնում տարբեր երկրների կանայք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկան ուսումնասիրող Harris Interactive ամերիկյան ընկերությունը հետազոտություն Է անցկացրել եւ պարզել, թե տարբեր երկրների կանայք որքան ժամանակ են անցկացնում հայելու առջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կոպենհագենի Metroxpress թերթի տվյալներով՝ դանիացի կանայք անսպասելիորեն երկրորդ տեղն են զբաղեցրել այս վարկանիշում: Ստացված պատասխանների համաձայն՝ սկանդինավյան թագավորությունում բնակվող 18-40 տարեկան կանանց գրեթե կեսը (49 տոկոսը) նախքան հյուր գնալը գեղեցկանում է առնվազն 45 րոպե:

Ուշագրավ է, որ այդ ցուցանիշով նրանք զիջում են միայն ռուսաստանցի կանանց: Harris Interactive-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում երեկույթից առաջ իրենց արտաքնին նույնքան ժամանակ են հատկացնում կանանց 57 տոկոսը:

«Դանիացի կանայք պակաս բծախնդրորեն չեն վերաբերվում իրենց արտաքին տեսքին, քան, ասենք, Հարավային Եվրոպայի կանայք, որոնք հաճախ են կրում կիպ զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ եւ աչքի են ընկնում տպավորիչ դիմահարդարմամբ»,- Metroxpress-ին տված հարցազրույցում ասել Է մշակութաբան Էմիլիա վան Հաուեն:

«Սակայն բանն այն Է, որ Եվրոպայի հյուսիսում կանայք ցանկանում են, որ արտաքինն արտացոլի իրենց խառնվածքը, նրանք ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին կան»,-հավաստում Է հետազոտողը, ով համոզված Է, որ «այդ բնական արտաքին տեսքը, որը գեղեցկության սկանդինավյան իդեալն Է, զգալի ջանքեր Է պահանջում»:

Harris Interactive-ի ընդհանուր եզրակացությունն այն Է, որ բոլոր երկրների կանայք Էլ իրենց ազատ ժամանակի մեծ մասը տալիս են աշխարհիկ իրադարձություններին պատրաստվելուն կամ հագուստի ընտրությանը: Հարցմանը մասնակցած դանիացի կանանց ավելի քան կեսը խոստովանել Է, որ իրենք առնվազն մեկ անգամ փոխում են արդուզարդը, նախքան գոհացնող տեսք ունենալը:

Հարցման համաձայն՝ վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել են բրիտանուհիները (44 տոկոս), որոնց հաջորդում են լեհուհիները (32 տոկոս), գերմանուհիները (26 տոկոս), իսպանուհիները (25 տոկոս), իտալուհիները (21 տոկոս), թրքուհիները (21 տոկոս) եւ ֆրանսուհիները (13 տոկոս): Հարցումն ամերիկյան ընկերությունն անցկացրել Է Համացանցում. դրան մասնակցել Է 4069 կին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի