Խճանկար

Սառա Բրայթմանը կսկսի պատրաստվել Միջազգային տիեզերակայան թռիչքին

1 րոպեի ընթերցում

Սառա Բրայթմանը կսկսի պատրաստվել Միջազգային տիեզերակայան թռիչքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը գալիք տարվա սկզբին կսկսի տուրիստական թռիչքի պատրաստվել դեպի Միջազգային տրիեզերակայան (ՄՏԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել Է Ռուսաստանի Տիեզերագնացիների պատրաստման կենտրոնի (ՏՊԿ) պետ Յուրի Լոնչակովը:

Նրա խոսքով՝ արդեն պատրաստված Է տիեզերական զբոսաշրջուհու վարժանքների ծրագիրը, որոնց նա ձեռնամուխ կլինի հունվարին: «Կարծում եմ, որ նրա նախապատրաստումը հաջող ընթացք կունենա»,-ասել Է Լոնչակովը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Բրայթմանը մարզումներին ձեռնամուխ կլինի արդեն այս ամսին: Դեպի Միջազգային տիեզերակայան երգչուհու թռիչքը պլանավորվում Է 2015 թվականի սեպտեմբերին: Սպասվում Է, որ թռիչքի ընթացքում Բրայթմանին կընկերակցեն ռուսաստանցի տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը եւ Եվրոպայի տիեզերական գործակալության աստղագնաց Անդրեաս Մոգենզենը:

Թռիչքի գինը չի հրապարակվում. ըստ որոշ տվյալների՝ այն կարող Է կազմել մինչեւ 50 մլն դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում