Հասարակական

Սեբաստիայի փողոցում բախվել են «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Սեբաստիայի փողոցում բախվել են «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» փառքի պանթեոնի մոտակայքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23.41-ին, բախվել են «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկմարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» 33 LT 715 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ո., ծնված 1962 թ.) և «Հույսի քարավան» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո Լոգան» մակնիշի Տ5572 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Չ., ծնված 1970թ.) ավտոմեքենաները: Վ.Չ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում