Խճանկար

Սքոթլանդ-յարդի շենքը վաճառքի Է հանվել 410 միլիոն դոլարով

2 րոպեի ընթերցում

Սքոթլանդ-յարդի շենքը վաճառքի Է հանվել 410 միլիոն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սքոթլանդ-յարդի շենքը՝ Մեծ Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանը, վաճառքի Է հանվել 250 մլն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 410 միլիոն դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆայնենշլ թայմս»-ին:

Այդպիսով, Լոնդոնի ոստիկանությանը հարկ կլինի տեղափոխվել՝ այդ շենքում կեսդարյա աշխատանքից հետո: Սքոթլանդ-յարդը ավելի փոքր չափի կենտրոնակայան կստանա Թեմզայի ափին, ինչպես նաեւ միջոցներ՝ տեխնոլոգիական հանդերձումն արդիականացնելու համար, ինչը թույլ կտա ավելի մեծ թվով սպաների աշխատել գրասենյակից դուրս՝ պլանշետներով ու սմարթֆոններով:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարության պահանջով Մեծ Լոնդոնի իշխանությունները կրճատում են ծախսերը, օրինակ՝ կենտրոնակայանի վաճառքը թույլ կտա տարեկան 6 մլն ֆունտ տնտեսել միայն շենքի շահագործման հաշվին, ինչը համարժեք Է 130 ոստիկանների աշխատավարձին: 2010 թվականից Մեծ Լոնդոնի (առանց Լոնդոնի Սիթիի հաշվառման, որով առանձին գերատեսչություն Է զբաղվում) ոստիկանությունը հարկադրված Է եղել աշխատավարձերը կրճատել 20 տոկոսով:

Սքոթլանդ-յարդի շենքը գտնվում Է Վեսթմինսթերում Բրոդվեյ, 8-10 հասցեում՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահայտնի ու հեղինակավոր շրջաններից մեկում: Գրասենյակի մակերեսը կազմում Է 600 հազար քառակուսի ֆունտ, ընդսմին վերին հարկաբաժիններից հիանալի տեսարան Է բացվում դեպի խորհրդարանի շենքը, Սենթ Ջեյնի զբոսայգին եւ այլ տեսարժան վայրեր:

Վաճառքի հանվող գրասենյակը նախատեսված Է 2,5 հազար աշխատատեղերի՝ ոստիկանների ու վարչական անձնակազմի համար այն դեպքում, երբ նոր շենքը՝ միայն հազար մարդու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում