Խճանկար

Բարբի տիկնիկը կներկայացվի մեքսիկացի մարյաչիի զգեստով

1 րոպեի ընթերցում

Բարբի տիկնիկը կներկայացվի մեքսիկացի մարյաչիի զգեստով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ Բարբի տիկնիկն այս տարվա սեպտեմբերից գնորդներին կներկայացվի մեքսիկացի ազգային երաժշտի՝ մարյաչիի զգեստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տիկնիկն արտադրող ընկերությունը:

Ըստ ընկերության տեղեկատվության՝ տիկնիկին մեքսիկական տարազ հագցնելու որոշումն ընդունվել է Մեքսիկայի անկախության օրվան նվիրված առաջիկա տոնակատարությունից առաջ, որն ավանդաբար նշվում Է սեպտեմբերի 16-ին:

Մարյաչիները համարվում են Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը: Առանց նրանց մասնակցության գործնականում ոչ մի հանդիսավոր միջոցառում տեղի չի ունենում, իսկ նրանց կատարմամբ մեղեդիները կարելի Է լսել ինչպես փողոցում, այնպես Էլ ամենաբարձր մակարդակով անցկացվող հանդիսավոր ընդունելությունների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում