Քաղաքականություն

Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 1-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության առաջարկությունը»,-ասված է փաստաթղթում:

Ընդսմին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը իրավունք Է տրվել պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում մտցնել նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած փոփոխությունները, որոնք սկզբունքային բնույթ չունեն:

«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրն ստորագրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում»,-նշվում Է կարգադրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում