Ֆինանսներ

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

1 րոպեի ընթերցում

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»։

Հիշեցնենք, որ վերջերս Moody’s-ը վերահաստատել էր IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշը՝ Ba3, ինչպես նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3 մակարդակում՝ ընդգծելով Բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունն ու ակտիվների որակի շարունակական բարելավումը։

Դրական հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել Բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի վճարունակության և իրացվելիության բարձր մակարդակը։

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում