Հասարակական

Գետափ-Մարտունի ճանապարհին վթարի հետևանքով 24-ամյա երիտասարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Գետափ-Մարտունի ճանապարհին վթարի հետևանքով 24-ամյա երիտասարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 31-ին` ժամը 20.06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34SA573 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Լ. Ս.-ը (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Լ.Ս.-ի մահը, իսկ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում