Մարզային

Նորատուս գյուղում ցուլը մարդ է սպանել

1 րոպեի ընթերցում

Նորատուս գյուղում ցուլը  մարդ է սպանել

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հանդում նույն գյուղի բնակիչ, 78 տարեկան Ժորա Գասպարյանը դարձել է ցուլի կատաղության զոհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Ժորա Գասպարյանը մահացել է Գավառի բժշկական կենտրոնում, տրավմատիկ շոկից: Դիահերձմամբ պարզվել է, որ ցուլն իր զոհին պատճառել է լուրջ մարմնական վնասվածքներ` կրծքավանդակի եւ աջ ու ձախ կողոսկրերի կոտրվածքներ, ներքին արյունահոսություն: Հանգուցյալի համագյուղացիների ներկայացմամբ` դեպքը տեղի է ունեցել Նորատուսի հանդում, որտեղ Ժորա Գասպարյանն անասուններ է արածեցրել: Համագյուղացիներից մեկի ցուլը նրան հարվածել է թիկունքից եւ անակնկալ` փախչելու կամ պաշտպանվելու հնարավորություն չտալով իր զոհին:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում