Խճանկար

Դելիում կազմակերպվել Է փղի հեղինակած նկարների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Դելիում կազմակերպվել Է փղի հեղինակած նկարների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիում տեղի Է ունեցել նկարների ցուցահանդես, որոնց հեղինակը Փուլքալի անունով հնդկական փիղն Է: Միջոցառման նպատակը եղել Է փողի հանգանակումն անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փիղն իր ոտքը թաթախել Է ներկով, իսկ ապա այն դրել կտավի վրա: Փուլքալիի նկարները վաճառվել են 400-ական դոլարով:

Նկարչուհի Ալվանա Ահուջան պատմել Է, որ ինքն ստիպված Է եղել օգտագործել բանաններ եւ այլ կեր, որպեսզի Փուլքալին ցանկանա ստեղծագործել:

Հնդկաստանում ապրում Է գրեթե 25 հազար փիղ, սակայն դրանց թիվը կրճատվում Է որսագողության եւ բնակության բնական միջավայրի ավերման պատճառով: Փուլքալիին նույնպես մի օր փրկել են կոպիտ տերերի վատ վերաբերմունքից:

ArtSpice պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը համընկել Է հնդկական Գանեշի աստծու պատվին սկսված տասնօրա տոնակատարության հետ, որն ավանդաբար պատկերվում Է փղի գլխով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում