Հասարակական

Հանրապետության մի շարք մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

1 րոպեի ընթերցում

Հանրապետության մի շարք մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 28-29-ը հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրիան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվել է 70 քմ խոտածածկույթ, Ձորաղբյուրի ամառանոցներում` մոտ 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտակայքում` 30 քմ, Չարենցավան -Ֆանտան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` 4 հա, Երիտասարդության փողոցի մոտակաքում` մոտ 1 հա, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 256 շենքի մոտակայքում` 2500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` մոտ 1000 քմ, Ղարսի խճուղու թիվ 15 շենքի մոտակայքում` մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բլրի մոտակայքում` 25 հա, Սպանդարյան գյուղում՝ ջրանցքի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում